AM
06 Օգոստոս 2022 • 08:18 AMT
Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Արցախի անվտանգության աջակցության Համահայկական ճակատ ստեղծել

Ըստ նրա՝ դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի

06 Օգոստոս 2022 • 07:21 AMT
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը

06 Օգոստոս 2022 • 07:14 AMT
Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին․ Աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր

«Ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ»,-գրել է նա

06 Օգոստոս 2022 • 06:37 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն 2021-ի մայիսից վերահսկում է ՀՀ տարածքի մոտ 42 քկմ

‌Նշվում է, որ այդպիսին է հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման ընդհանուր չափը

06 Օգոստոս 2022 • 06:33 AMT
ՀՀ ԱԳՆ-ն` Լավրովին. Խաղաղապահների մասով հայկական կողմի մտահոգությունները ՌԴ-ին գրավոր փոխանցվել դեռ 2021-ի փետրվարին

Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել խաղաղապահ առաքելության մասով

05 Օգոստոս 2022 • 14:09 AMT
Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` քաղաքը չհանձնելու պահանջով

Իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը

05 Օգոստոս 2022 • 13:38 AMT
Աղավնոյի բնակիչներին ասել են` մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից

Այդ մասին նրանց հայտնել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը

05 Օգոստոս 2022 • 13:17 AMT
«Միասնական հայրենիք»․ Անթույլատրելի ենք համարում Արցախի ՊԲ կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ

Նշվում է, որ Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը

05 Օգոստոս 2022 • 13:15 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան․ Խորապես մտահոգված եմ ԼՂ-ում և շրջակայքում բնակվողների անվտանգությամբ

«Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողություններին»,-գրել է նա

05 Օգոստոս 2022 • 12:58 AMT
ՄԻՊ․ Փաստ է, որ ԼՂ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ՝ այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան

Նա նշել է, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են

05 Օգոստոս 2022 • 11:59 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան․ Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները

«Անընդունելի է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ»,-ասել է նա

05 Օգոստոս 2022 • 11:58 AMT
«Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները մեկնարկում են

Ջրագծի երկարությունը մոտ 1.5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի

05 Օգոստոս 2022 • 11:09 AMT
ՊՆ․ ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապը չի գործում

Կապի հաստատման մասին 2021-ի նոյեմբերի 23-ին հայտնել էր Փաշինյանը

05 Օգոստոս 2022 • 10:59 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության կազմի իր տարբերակն է հրապարակել

Նա հայտարարել է, որ իր համար որպես պայքարի մեկնարկ է նախանշել օգոստոսի 8-ը

05 Օգոստոս 2022 • 10:37 AMT
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվում

Դեմենցիա տերմինով մի շարք հիվանդություններ են բնորոշվում, որոնք ազդում են հիշողության, վարքի վրա

05 Օգոստոս 2022 • 10:25 AMT
ՊԵԿ-ը հանքարդյունահանման ապօրինի դեպք է բացահայտել

Տեղահանվել է մոտ 16,000 խմ ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 39 միլիոն դրամ

05 Օգոստոս 2022 • 10:24 AMT
Տաթև-Աղվանի ճանապարհի 17․5 կմ հատվածում ասֆալտբետոնե ծածկի վերջին շերտն է արվում

Կապալառու կազմակերպությունը՝ «Ոսմար» ՍՊԸ-ն է

05 Օգոստոս 2022 • 09:59 AMT
Արոնյանը չի խաղա ՀՀ հավաքականի դեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի հավաքականը 6 հաղթանակից հետո միանձնայ գլխավորում է մրցաշարային աղյուսակը

05 Օգոստոս 2022 • 09:12 AMT
ՀՀԿ․ «Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր

Նշվում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է

05 Օգոստոս 2022 • 08:46 AMT
Տեղահանված արցախցիներն ակցիա են արել ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ

‌ԱՄՆ–ի դեսպանատուն կայցելեն ու նամակ կհանձնեն օգոստոսի 8-ի

05 Օգոստոս 2022 • 08:31 AMT
Մակրոնը ԼՂ-ում իրավիճակի մասին խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

Նա գրել է, որ Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը

05 Օգոստոս 2022 • 08:00 AMT
ՊՆ․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

05 Օգոստոս 2022 • 07:54 AMT
Լավրովը` Փաշինյանի խոսքերի մասին. ՌԴ-ն ՀՀ-ից խաղաղապահների մասով կոնկրետ առաջարկներ չի տեսել՝ չեմ կարող գուշակել

Նա նաև ասել է, որ «կողմերից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող է լրացուցիչ նախաձեռնություններով հանդես գալ»

05 Օգոստոս 2022 • 07:34 AMT
Զորակոչից տարկետման համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկը փոփոխվել է

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023-ի մարտի 1-ից

05 Օգոստոս 2022 • 06:45 AMT
Լոնդոնում շիա արմատականները հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա, պոկել դրոշն ու իրենցը պարզել

«Մահդիի սպասավորների դաշինքը» ստեղծել են Քուվեյթից Լոնդոն տեղափոխված շիա հոգևորականները

05 Օգոստոս 2022 • 06:15 AMT
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանցիները խախտել են հրադադարը հրաձգային զինատեսակներից

Վիրավորներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով

04 Օգոստոս 2022 • 15:09 AMT
Աբովյանի դիահերձարանում զոհվածների աճյունները ոչ պատշաճ պահելու գործի վարույթը չի վերաբացվի

Դատարանը հրապարակել է բողոքը մերժելու մասին որոշումը

04 Օգոստոս 2022 • 15:07 AMT
Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցը

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար