AM
29 Հունիս 2022 • 13:09 AMT
Քերոբյանը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ

Նա նշել է, որ կառավարությունը որդեգրել է արդյունաբերական զարգացման քաղաքականություն

29 Հունիս 2022 • 12:41 AMT
ՊԵԿ-ը պատշաճ վերահսկողություն կիրականացնի «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում

Սկզբնական շրջանում կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն

29 Հունիս 2022 • 12:33 AMT
Վարդապետյան․ Կալանքը չպետք է ինքնանպատակ լինի՝ բոլորին, ում մեղադրանք է առաջադրվել, պետք չէ կալանավորել

Նա նշել է, որ նախաքննության ընթացքում կալանքը խափանման միջոց է, ոչ թե պատիժ

29 Հունիս 2022 • 11:49 AMT
Կոմիտասի անվան պանթեոնում Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի

Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

29 Հունիս 2022 • 11:47 AMT
ԱՀ ԱԻՊԾ․ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 53 մարդ

Անհետ կորածներից 33-ը՝ զինծառայող է, 20-ը՝ քաղաքացիական անձ

29 Հունիս 2022 • 11:45 AMT
Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Անկարային արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Թուրքիայի կառավարությունը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր»

29 Հունիս 2022 • 10:23 AMT
Գերեվարված շիրակցիների հարազատները ցույց են արել ՌԴ դեսպանատան մոտ

Նրանք պահանջել են քայլեր ձեռնարկել իրենց զավակներին վերադարձնելու ուղղությամբ

29 Հունիս 2022 • 09:44 AMT
Վարդապետյան․ Ինձ համար սկզբունքային է, որ դատախազությունն ապաքաղաքական և ինքնավար մարմին է

Ազգային ժողովն արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում

29 Հունիս 2022 • 09:29 AMT
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Կիրագործվի Արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը

29 Հունիս 2022 • 09:12 AMT
Արցախում չհաշվառված խաչքար է հայտնաբերվել

Խաչքարի կենտրոնական մասում մեծադիր գեղազարդ խաչի բարձրաքանդակն է՝ շուրջը բուսական հյուսկեն-մանվածո նախշազարդերով

29 Հունիս 2022 • 09:09 AMT
ԱՀ ԱԱԾ-ն պետդավաճանության 5 նոր դեպք է բացահայտել․ Գործակալական ցանց է չեզոքացվել

Մեկը ստացել է 200 դոլար, իսկ մյուսները խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել

29 Հունիս 2022 • 09:08 AMT
Գյումրիում կբացվի ՀՀ-ում առաջին «Իլյուզիաների թանգարանը»

Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ն

29 Հունիս 2022 • 09:07 AMT
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են

29 Հունիս 2022 • 08:05 AMT
Իգոր Խաչատուրովի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է

Քրգործն ուղարկվել է դատախազին

29 Հունիս 2022 • 07:34 AMT
Դատարանը վարույթ է ընդունել Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից մոտ 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման հայցը

Անհնարինության դեպքում նախատեսվում է գանձել դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10,704,483,825 դրամ

29 Հունիս 2022 • 07:33 AMT
ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

29 Հունիս 2022 • 07:18 AMT
ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ Բաքվի հետ մերձեցման մասին

«Դա, անկասկած բարդ աշխատանք է, սակայն, պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մերձեցնել դիրքորոշումները»,-ասել է նա

29 Հունիս 2022 • 07:16 AMT
Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

29 Հունիս 2022 • 06:36 AMT
Ucom․ «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

«Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում ինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ

28 Հունիս 2022 • 15:00 AMT
ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Նրանք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ կարգավորման անհրաժեշտությունը

28 Հունիս 2022 • 14:45 AMT
Երևանում ռազմամարզական ճամբար է բացվել

Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու է մոտ 700 սովորող

28 Հունիս 2022 • 14:43 AMT
Արցախում 1 շաբաթ գազ չի լինի

Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի

28 Հունիս 2022 • 14:42 AMT
ՔՊ խմբակցությունը որոշել է հեռացնել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից

Որոշվել է նաև Վահե Հակոբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

28 Հունիս 2022 • 13:52 AMT
Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց, իսկ Արցախում ժամկետայիններ չեն լինի արդեն օգոստոսի 30-ից հետո

Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից

28 Հունիս 2022 • 13:14 AMT
Տեղերի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի է ընկել. Նրանք հոսպիտալացվել են

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել նրանց ձորից

28 Հունիս 2022 • 13:12 AMT
Պետդումայի փոխնախագահ․ ՌԴ-ն մտադիր է տեխնոպարկ հիմնել ՀՀ-ում

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Ռուսաստանի ներքին շուկաներում սերտիֆիկացման նույնականացման հարցը

28 Հունիս 2022 • 12:31 AMT
ՌԴ հյուպատոսն ընդունել է գերիների ծնողներին և խոստացել պահանջը փոխանցել Կոպիրկինին

5 ծնող մտել է շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ

28 Հունիս 2022 • 11:07 AMT
Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել ԼՂ խնդրի շուրջ իրավիճակն ու հայկական կողմի դիրքորոշումը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին

28 Հունիս 2022 • 10:32 AMT
ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Հարցը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով

28 Հունիս 2022 • 10:00 AMT
Առաջարկ. Սահմանել «Հանրապետություն» մրցանակ

Դրամական պարգևները կհատկացնի «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը