ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 անդամներ դիմել են պալատի խոսնակ Դենիս Հասթերթին` Ցեղասպանության մասին բանաձեւը, որտեղ հիշատակվում է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ընդհանուր քվեարկության դնելու կոչով: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, Ջորջ Ռադանովիչի կազմած դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «Քանի որ այսօրվա դրությամբ ցեղասպանության հնարավոր նոր դրսեւորումների նշաններ կան, մենք պետք է վստահ լինենք, որ ուսումնասիրելով անցյալի դասերը, կկանխենք մարդկության դեմ նոր հանցագործությունները»: