AM
23 March 2012 - 15:38 AMT

Հրանտ Դինքի ընտանիքը պահանջում է նոր հետաքննություն սկսել

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ստամբուլի գլխավոր դատախազություն, պահանջելով նոր հետաքննություն սկսել՝ հաշվի առնելով Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհրդի կողմից հրապարակված զեկույցը: Փաստաբանները պահանջում են պարզաբանել գործի կասկածելի մանրամասները:

Ղեկավարվելով զեկույցով՝ փաստաբանները Թուրքիայի գլխավոր դատախազությանն ուղղված ուղերձում նշել են, որ Տրապիզոնի ոստիկանության աշխատողների մեղադրանքով հետաքննության ընթացքում հաշվի են առնվել միայն այն փաստաթղթերը, որոնք ստացվել են այդ կառույցում: Այլ հետաքննություններ չեն անցկացվել: