Բաքվում ընթացող հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական նիստի ընթացքում փաստաբանները պահանջել են արադարցնել մեղադրյալներից մի քանիսին։
Վասիլի Բեգլարյանի պաշտպան Ազիզաղա Աղաֆարովն ասել է, որ իր պաշտպանյալը չի կարող համարվել մեղավոր մեղսագրվող արարքներում։ Նա նշել է, որ Բեգլարյանը ծառայել է 2012–2013 թվականներին որպես զինվոր և 2022 թվականին կնքել է երեք տարվա պայմանագիր և ծառայել է Ստեփանակերտում գտնվող ստորաբաժանման կազմում։ Նրա խոսքով, Բեգլարյանին մի քանի անգամ ուղարկել են մարտական դիրքեր, որտեղ նա մարտական հերթապահություն է իրականացրել, հայտնում է Minval.az-ը։
Աղաֆարովը ընդգծել է, որ 3 տարվա ծառայությունը որպես պայմանագրային զինվոր չի կարող նրան մեղսագրվել, քանի որ, թեև այդ ժամանակ ծառայությունը կամավոր էր, սակայն պայմանագիրը պայմանավորված էր նրանով, որ Բեգլարյանը չէր կարող այլ աշխատանք գտնել և ստանում էր պայմանագրային աշխատավարձ։
Նա նաև ասել է, որ Բեգլարյանը իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրել է դատարանին ընդունել արդարացման վճիռ, հայտնում է Minval.az-ը։
Արցախի նախկին նախագահ






