Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում անցկացված «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը համոզիչ հաղթանակ է տարել Մալթայի ներկայացուցիչների նկատմամբ` 22:10 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհի Կլարա Թերզյանն է, որը 9 անգամ գրավել է մրցակցուհիների դարպասը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը գրավել է 7-րդ հորիզոնականը:






