AM
26 Մարտ 2012 - 08:30 AMT

Սեղանի թենիսի թիմային ԱԱ Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել

Դորտմունդում մարտի 25-ին մեկնարկել է սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը 4-րդ դիվիզիոնի N խմբում առաջին խաղում հաղթանակ է տարել Նիկարագուայի նկատմամբ: Հայ մարզիկները 3:0 հաշվով հաղթանակ են տարել: Հայաստանի հավաքականի կազմում Մուրադ Ասատրյանը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Մարիո Մոլինայի, Մեսրոպ Ղուկասյանը` 3:0 հաշվով Օսկար Մոլինայի, իսկ Ալեքսանդր Դիարյանը` 3:1 հաշվով Ռոդոլֆ Միրանդայի նկատմամբ:

Հայ թենիսիստների երկրորդ հանդիպումը Ղազախստանի հետ է, որը 3:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Եմենի հավքականը 3:2 հաշվով ուժեղ է գտնվել Նոր Զելանդիայից:

Առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: