AM
26 Մարտ 2012 - 12:24 AMT

Հուշամատյանների շարք կհրատարակվի Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքների ու գյուղերի մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, կաթողիկոսությունը մտադիր է հրատարակել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքների ու ավանների ու գյուղերի մասին (պատմություն, հերոսամարտ, հուշագրություն) և այլն: Սույն շարքը պիտի ընդգրկի Մալաթիա, Տարօն, Երզնկա, Սիս, Այնթապ, Սիվրիհիսար, Պոնտոս, Մուսա Լեռ, Էվերեկ, Կիուրին, Հարք-Խնուս, Բալու, Զեյթուն, Ուրֆա, Սեբաստիա, Հաճըն, Քիլիս, Եոզկաթ, Կարին, Արաբկիր, Ատանա, Մարաշ, Քեսապ, Հուսեյնիկ, Խարբերդ, Չորք-Մարզպան, Շապին Գարահիսար, Կեսարիա, Թոմարզա, Պարտիզակ, Սասուն, Ամանոս, Էրզրում, Ամասիա, Սամսոն եւ այլ շրջաններ: Հուշամատյանները կհրատարկվեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հսկողության ներքո և հատուկ հանձնաժողովի օժանդակությամբ:

Կաթողիկոսությունը կոչ է անում բոլոր կազմակերպություններին, հիմնադրամներին ու բարերարներին, ովքեր նյութեր ունենք այս կամ այլ քաղաքների վերաբերյալ, տրամադրել այդ նյութերը, կամ դառնալ առանձին կամ մի քանի հատորների հովանավորները: