2004 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղ կվերաբնակեցվեն 80 անբարենպաստ պայմաններում ապրող հայկական ընտանիքներ: Այդ մասին հայտարարել է հայրենադարձությամբ զբաղվող կազմակերպությունների «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին: Նրա խոսքերով` այդ ընտանիքները կբնակեցվեն սահմանամերձ շրջաններում, որտեղ նրանց կտրամադրվի հողամաս եւ տուն: Արտերկրի հայկական հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ծրագրի ընդհանուր արժեքն այս տարի կկազմի շուրջ 400 հազար դոլար: