ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2012-ի մրցավարների օգնականների ու լրացուցիչ օգնականների անունները, որոնք աշխատելու են Լեհաստանում ու Ուկրաինայում: 12 գլխավոր մրցավարներն ընտրվել են ՈւԵՖԱ Մրցավարական կոմիտեում դեռ նախորդ տարվա դեկտեմբերին:
Եվրո-2012 մրցավարական բրիգադը կազմված կլինի 5 հոգուց՝ գլխավոր մրցավարից, երկու գծային օգնականներից ու երկու լրացուցիչ օգնականներից, որոնք կանգնում են դարպասի ետևում: Բոլոր մրցավարները պետք է ունենան ՖԻՖԱ կարգ: Բացի այդ, յուրաքանչյուր բրիգադի համար որոշված է նաև երրորդ լրացուցիչ օգնականը այն նույն երկրից, որը ներկայացնում են մրցավարները, անհրաժեշտության դեպքում գործընկերներից որևէ մեկին փոխարինելու համար:
Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Վարշավայում տեղի կունենա մրցավարների նախապատրաստական սեմինար, որին կմասնակցեն 80 մրցավարներ:






