Մոսկվայում կազմակերպված «Բնապահպանություն» խորագրով ցուցահանդեսի ավելի քան 1000 աշխատանքների շարքում ներկայացված են նաեւ հայ գեղանկարչուհիներ Արմինե Կալենցի, Սեդա Բեքարյանի, Սյուզան Հակոբյանի, Սերինե Բեժանյանի, Մարտա Այվազյանի գործերը: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, զուտ գեղագիտական նպատակներից բացի, Նկարիչների միությունների միջազգային համադաշնության անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ցուցահանդեսը ձգտում է հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել բնապահպանական խնդիրների վրա: