Պլովդիվում շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել է ռուս Դենիս Խիսմատուլինին և հավաքելով 6,5 միավոր` բարձրացել է 3-րդ տեղը: Մրցաշարի առաջատար Վլադիմիր Մատլակովը (Ռուսաստան) նույնպես 6,5 միավոր ունի, 2-րդ տեղում Մաքսիմ Մատլակովն է (Ռուսաստան), ով նույնպես իր ակտիվում 6,5 միավոր ունի:
Սերգեյ Մովսիսյանն առավելության է հասել Լևան Պանցուլայի (Վրաստան), Հրանտ Մելքումյանը` Բարիս Էսենի (Թուրքիա) հանդեպ, Տիգրան Պետրոսյանը հաղթել է Վալերի Պոպովին (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը` Անդրեաս Հագենին (Դանիա):
Գաբրիել Սահակյանը կիսել է միավորները Յան Սմիթսի հետ (Հոլանդիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Դավիթ Բենիձեի (Վրաստան), իսկ Սամվել Տեր-Սահակյանը` Բուրատ Ֆիրատի (Թուրքիա):
Հովհաննես Գաբուզյանը զիջել է Սանան Սյուգիրովին (Ռուսաստան), Արման Փաշիկյանինը` Դալիբրո Ստոյանովիչին (Բոսնիա և Հերցեգովինա), իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտություն է կրել Վեսելին Պանտևից (Բուլղարիա):
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական համակարգով` 11 տուրերով: Ժամանակի կառավարումն է` 90ր 40 քայլի համար, ևս 30ր մինչև պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վարկյանով: Առաջնությունը կավարտվի մարտի 31-ին:






