«Ինչու՞ որոշակի խմբեր կարողանում են բիզնեսում հաջողությունների հասնել, որոշակի խմբեր` ոչ», – նման հարցադրում է կատարում անգլիական «Դեյլի տելեգրաֆ» թերթը: Այդ առումով թերթի հոդվածում նշվում է, որ ձեռներեցչական բնազդները ձեռքբերովի չեն, այլ պարզապես ի ծնե ուժեղ են որոշ քաղաքակրթություններում: «Ինչու՞ են, օրինակ, լիբանանյան, հրեական եւ հայկական համայնքներն այդքան լավ ապրում կապիտալիստական երկրներում: Իհարկե, աշխատասիրությունը, բարի համբավը եւ ընտանեկան կապերն օգնում են, սակայն, այստեղ թերեւս ուրիշ բացատրություն էլ կա», -գրում է հոդվածի հեղինակը` առանց մեկնաբանելու իր պնդումը: