«Մենամարտը հեշտ չի լինելու, սակայն, ես շատ լավ եմ պատրաստվել: Մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացրել, ես գերազանց մարզավիճակում եմ: Այս մենամարտում հաղթողը ես եմ լինելու, սա կարող եմ ասել»,-մամլո ասուլիսում հայտարարել է հայ բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամի և Պետր Վիլչևսկու միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:
Վիլչևսկին, որը չի մասնակցել բաց մարզումին Մյունխենի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով, խոստովանել է, որ դա նրան չի խանգարել և նա պատրաստ է մենամարտին:






