2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի ամուսնանալ և հավակնել Անգլիայի քաղաքացիությանը: Այդ արգելքը սահմանել է բրիտանական կառավարությունը, զերծ պահելու համար երկիրը ներգաղթյալների ներհոսքից, որոնք կարող են իրենց հարաբերություններն օրինականացնել Մեծ Բրիտանիայի տարածքում և հավակնել այդ երկրի քաղաքացիությանը: Մոտ 20 000 մարդ, որ ԵՄ սահմաններից դուրս է բնակվում, կստանա վեցամսյա վիզաներ, որտեղ ուղղակիորեն կարգելվի ամուսնությունը:
Այցելուների համար կարգելվի նաև ուսուցման վիզաներ ստանալու հնարավորությունը: Մեծ Բրիտանիայում մտավախություն ունեն, որ խաղերի ժամանակ երկիրը բաց կլինի ներգաղթյալների ու ահաբեկիչների համար:
2011թ. երկու 16-ամյա կամերունցի, որ մասնակցում էին պատանեկան մրցումներին, անհետացան Մանչեսթերի օդանավակայանում, իսկ 2002թ. նույնպես Մանչեսթերում ցրվեց Սյերա Լեոնեի գրեթե ողջ հավաքականը:






