AM
29 Մարտ 2012 - 07:58 AMT

Մրցավար Սամվել Հարությունյանը կսպասարկի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը սպասարկող մրցավարների թվում ՖԻԼԱ-ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) հաստատել է միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Սամվել Հարությունյանին, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հայ մրցավարը մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզում, քանզի շուրջ 35 տարի մրցավարել է նախկին ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Երևանցի 55 – ամյա մասնագետը սպասարկել է նաև 2008 թ. Պեկինում անցկացված օլիմպիական խաղերը:

Մինչ Լոնդոն մեկնելը հայ մրցավարը կաշխատի Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում ապրիլ ամսին հաջորդաբար անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: