Բրազիլիայի Ազգային կոնգրեսն օրենք է ընդունել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման մասին: Փաստաթուղթն ուղարկվել է Սենատի հաստատմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օրենքի ընդունման ժամանակ քննարկման հիմնական թեման ալկոհոլի իրացման պայմաններն էին առաջնության ժամանակ: Բրազիլիայի իշխանությունները դեմ են ալկոհոլին, սակայն ՖԻՖԱ-ի պահանջներից մենը հենց ալկոհոլի վաճառքի թույլտվությունն է: Առաջնության տոմսերը կարժենան 50-900 դոլար, ուսանողները, չունեվորներն ու կենսաթոշակառուները կգնեն տոմսերը 25 դոլարով: Օտարերկրացիների համար զեղջեր չեն նախատեսվում:






