AM
29 Մարտ 2012 - 08:23 AMT

Սեղանի թենիսի ԱԱ. Հայաստանի հավաքականը կհանդիպի Մարոկկոյի հետ

Մարտի 29-ին Դորտմունդում սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կհանդիպի Մարոկկոյի հետ:

Հայ թենիսիստները չորրորդ դիվիզիոնի N խմբում 2-րդ տեղն են զբաղեցրել և 73-84-րդ տեղերի համար պայքարելու հնարավորություն ստացել:

Եթե հայ թենիսիստներին հաջողվի հաղթանակ տանել, ապա մարտի 30-ին` հաջորդ փուլում, նրանք կմրցեն Գվատեմալայի հավաքականի հետ, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ են ունենում Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը և Ալեքսանդր Դիարյանը: