Ռուսաստանի Սարատովի մարզի Բալտայ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս եւ հայ դպրոցականների միջեւ: Նախնական տվյալներով` ռուս դպրոցականների մի խումբ (շուրջ 20 հոգի) ծեծել է հինգ հայ դպրոցականների: Բալտայի դատախազությունում տեղեկացրել են բառացիորեն հետեւյալը. «Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ստուգում է անցկացնում: Այժմ կարելի է ասել միայն հետեւյալը. երկու տղա` Դավիթ Հակոբյանը եւ Անդրեյ Մոզլովը (Բալտայի շրջանի ղեկավարի որդին) կռվի են հրավիրել միմյանց, եւ առաջինը հարվածել է Դավիթը»: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, կռվի մասնակիցները եւ վկաները տեղի ունեցածը ներկայացնում են բոլորովին այլ կերպ: Քաղաքում բնակվող հայերը վախենում են ուղարկել իրենց երեխաներին դպրոց: