Մարտի 28-30-ը Դոհայում (Քաթար) հինգերորդ անգամ տեղի է ունեցել մարմնամարզության FIG Art Gym Challenge Cup Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Մրցումներին մասնակցել է 300 մարզիկ 40 երկրներից:
Հայաստանը ներկայացնում են Սերոբ Սողոմոնյանը, Արթուր Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը:
Վահագն Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը հաջող են հանդես եկել որակավորման փուլում և դուրս են եկել եզրափակիչ:
Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և դուրս է եկել եզրափակիչ: Նույն վարժությունում Թովմասյանը գրավեց չորրորդ տեղը:
Արթուր Դավթյանը, որը կներկայացնի Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, նույնպես գրավեց չորրորդ տեղը:






