Լոս Անջելեսի քաղաքապետ Ջեյմս Հոունը լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի` ցեղասպանությունների կանխարգելման շուրջ արշավին: Ինչպես հայտնի է, այդ արշավի շրջանակում, Ամերիկայի հայ դատի հանձնախնբի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկվել է շուրջ 50 հազար փոստային բացիկ, որտեղ աջակցություն է հայտնվում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ օրենքի ընդունման 15 ամյակի շուրջ օրինագծին: Նշենք, որ Կոնգրեսի երկու պալատների օրակարգում քվեարկության ներկայացված այս օրինագծում հիշատակվում է նաեւ հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արտաշես Քասախյանի խոսքերով` Լոս Անջելեսի քաղաքապետի ելույթը լրացուցիչ ահազանգ կծառայի կոնգրեսականների համար` Կոնգրեսի օրակարգում օրինագծի հաստատման առումով: Հիշեցնենք, որ ցեղասպանության վերաբերյալ օրինագծին աջակցում է ամերիկյան շուրջ 100 կազմակերպություն: