Դեթրոյթում բնակվող երկու հայուհի` Վիրջինիա Օրմանյանն ու Նորմա Ասատուրյանը, դատի են տվել տեղի մի քանի խաղատների: Կալիֆորնիայի մամուլի հաղորդագրության համաձայն, Օրմանյանի եւ Ասատուրյանի բողոքը կայանում է նրանում, որ խաղատների մենեջերները խախտել են նախկինում կնքված պայմանագրերը` թույլ տալով նրանց խաղալ իրենց մոտ: Պայմանագրերի համաձայն, խաղատների ղեկավարները պարտավորվել էին թույլ չտալու այդ խաղամոլների մուտքը իրենց մոտ: