AM
2 Ապրիլ 2012 - 06:57 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 50-րդ տեղը

Ապրիլի 2-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 905 միավորով շարունակում է զբաղեցնել 50-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Sony Ericsson Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12670 միավորով, 2-րդ տեղում 9935 միավորով Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում` Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա), ով իր ակտիվում ունի 9035 միավոր:

Նալբանդյանն այժմ Արգենտինայի հավաքականի կազմում պատրաստվում է Դևիսի գավաթի 1/4 եզրափակչին Խորվաթիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում: