AM
2 Ապրիլ 2012 - 08:05 AMT

Դևիսի գավաթի առաջին օրը մենախաղում հանդես կգան Դավիթ Նալբանդյանն ու Խուան Մարտին Դել Պոտրոն

Դավիթ Նալբանդյանը և Խուան Մարտին Դել Պոտրոն կխաղան Խորվաթիայի դեմ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի մենախաղերում: Հանդիպումը տեղի կունենա Բուենոս Այրեսում ապրիլի 6-8, Parque Roca արենայում:

Արգենտինական հավաքականի ավագ Մարտին Խայտեն նաև հայտարարել է, որ դրանից հետո Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը հանդես կգան զուգախաղերում:

Խորվաթիայի հավաքականի ավագ Ժելկո Կրայանը հավաքական է հրավիրել Մարիան Չիլիչին, Իվո Կառլովիչին, Անտոնիո Վեիչին և Լովրո Զովկոյին: