AM
29 March 2004 - 16:16 AMT

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎԸ

Գերմանահայերի կենտրոնական խորհուրդը հերթական ժողովում քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրավիճակը: Հանդիպմանը ելույթ ունեցած գերմանահայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կոչ է հղել հայրենակիցներին` զորավիգ լինել 2003 թվականին ստեղծված Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի գործունեությանը: