Այսօր Իսպանիայի Լեոն քաղաքում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական խաղն Իսպանիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: Մարզադաշտում Հայաստանի թիմին կաջակցի Իսպանիայում բնակվող հայ երկրպագուների մի մեծ խումբ: «Մենք գիտենք, որ Հայաստանի հավաքականին բարդ խաղ է սպասում, սակայն համոզված ենք, որ տղաները պայքարելու են յուրաքանչյուր գնդակի համար», – իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է հայ երկրպագուներից մեկը` Իգոր Նիկոլյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական խաղերում հանդիպում են արդեն երրորդ անգամ: Նախկինում Հայաստանի հավաքականը երկու անգամ զիջել է իսպանացիներին: