8-շաբաթյա մարզումներից հետո Վիկ Դարչինյանը (Հայաստան) հայտնել է, որ պատրաստ է Շինուսոկե Յամանակայի հետ մենամարտին և կզրկի նրան WBC չեմպիոնական գոտուց:
Վիկ Դարչինյան – Շինուսոկե Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում «Teiken gym»-ում, խաղարկվում է WBC վարկածով ճապոնացու չեմպիոնական գոտին:
Հայ բռնցքամարտիկը խոստովանել է նաև, որ Ճապոնիայում հաղթանակ տանելը հեշտ չէ, սակայն ինքը մարտական տրամադրություն ունի և կանի ամեն ինչ, որպեսզի տուն վերադառնա ևս մեկ չեմպիոնական տիտղոսով. «Ես վստահ եմ, որ կրկին աշխարհի չեմպիոն կդառնամ»:
Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 37 մենամարտ, որոնցից 27-ն ավարտել է նոկաուտով, անհաղթ Յամանակայի հաշվին 15 մենամարտ է, որոնցից 11-ում նա հաղթանակ է տարել նոկաուտով:






