Ռուսաստանում հույս ունեն նախքան 2014թ. Օլիմպիադան Սոչիում Եվրամիության հետ պայմանավորվել առանց արտոնագրի ռեժիմի մասին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի` Եվրամիությանն առընթեր մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Եթե այդ ժամանակ մենք ոչ արտոնագրային ռեժիմի չանցնենք, ապա ես չեմ բացառում, որ ստիպված կլինենք կամ բազմապատկել մեր վիզային ծառայությունների աշխատանքի ծավալը, կամ որպես բարի կամքի նշան Օլիմպիադայի ժամանակ առանց արտոնագրի ռեժիմ ներմուծել»,- ասել է Չիժովը:
Ռուսաստանը բազմիցս խոսել է ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի թեթևացման և այնուհետև վերացման հարցում իր շահագրգռվածության մասին: Ռուսական իշխանությունների կարծիքով` դա զգալիորեն կընդլայնի Ռուսաստանի և ԵՄ երկրների առևտրատնտեսական և հումանիտար կապերը: Վիզաների վերացմանը Մոսկվայի և Բրյուսելի աստիճանական անցման ծրագրի քննարկումն ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, հաղորդում է Ինտերֆաքսը:






