Հայազգի նիզականետ Մելիք Ջանոյանը, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել, շարունակում է մարզվել Գյումրիում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, ապրիլի 8-ին Ջանոյանը կմեկնի Ադլեր, որտեղ համատեղ մարզումներ կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ:
Մայիսին Ջանոյանը ելույթ կունենա Հայաստանի առաջնությունում, որը տեղի կունենա Արտաշատում, իսկ հունիսին` Եվրոպայի առաջնությունում:






