Ապրիլի 18-ին Վաշինգթոնում կկայանա հայ-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերին նվիրված համաժողով: Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված համաժողովին կմասնակցեն ամերիկյան սենատորներ Միչ ՄաքՔոնելը եւ Պոլ Սարբանեսը: Ակնկալվում է նաեւ, որ համաժողովին ակտիվ մասնակցություն կցուցաբերի ԱՄՆ հայ ուսանողությունը: