Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ապրիլի 6-8 Parque Roca գրունտային հրապարակում կայանալիք Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչի` Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների միջև հանդիպման վիճակահանությունը:
Ապրիլի 6-ին առաջինը ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանն ու խորվաթների առաջատար Մարին Չիլիչը, որոնցից հետո կհանդիպեն Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն և Իվո Կարլովիչը: Ապրիլի 7-ին Նալբանդյանն ու Էդուարդ Շվանկը իրենց ուժերը կչափեն Մարին Չիլիչի և Լովրո Զովկոյի հետ: Մրցաշարի վերջին օրը Դել Պոտրոն կխաղա Չիլիչի, իսկ Նալբանդյանը` Կարլովիչի հետ, հաղորդում է gotennis.ru-ն:
Ավելի վաղ այդ հավաքականները երկու անգամ մրցել են միմյանց հետ Դևիսի Գավաթում, և երկու անգամ էլ առավելության են հասել արգենտինացիները:






