AM
28 July 2003 - 18:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱՎԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

Հայաստանին հարակից Թուրքիայի Կարսի նահանգի Արփաչայի շրջանում սկսվել են նավթի հետախուզական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, այդ շրջանի Ջեդե գյուղում արդեն հորատվել է 200մ խորությամբ հորատանցք: Այդ աշխատանքները իրականացնող «Թուրքական նավթ» ընկերության ղեկավարության կարծիքով, նավթի պաշարները գտնվում են շուրջ 5 կմ խորության վրա: Հորատման աշխատանքները կտեւեն շուրջ 3 ամիս: Ընդհանուր առմամբ նավթի հետախուզման վրա նախատեսվում է ծախսել 6 միլիոն դոլար: