Ապրիլի 13-ին Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կկայանա դասական երաժշտության համերգ` ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Համերգին, որը կազմակերպված է Եվրոպայի հայերի վեհաժողովի նախաձեռնությամբ, կմասնակցեն հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Սիմոնյանի կվարտետը: