AM
9 Ապրիլ 2012 - 09:23 AMT

Արսեն Թովմասյանը ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ում արծաթե մեդալ է նվաճել

Սալոնիկում և Տվերում ավարտվեցին ձյուդոյի երիտասարդական և պատանեկան Եվրոպայի գավաթների խաղարկությունները:

Մրցումների առաջին օրը Սալոնիկում հանդես եկող երիտասարդներից Արսեն Թովմասյանը մինչև 60կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց, իսկ Գարիկ Հարությունյանը 55կգ քաշային կարգում բավարարվեց 3-րդ տեղով:

Տվերում բրոնզե մեդալ նվաճեցին Ալբերտ Մկրտչյանը (66կգ) և Հարություն Դերմիշյանը (55կգ), հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: