Թուրքիան հեռու է եվրոպական չափանիշներից, քանի որ դեռեւս չի կողմնորոշվել իր անցյալի, մասնավորապես, 1915 թ. Հայոց ցեղասպանության առնչությամբ: Այդ մասին գերմանական «Tageszeitung» թերթին է հայտարարել է Գերմանիայի ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Վոլֆգանգ Հաբերը: Միեւնույն ժամանակ նա իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի կառվարության դիրքորոշման առնչությամբ` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը համաձայնություն տալու վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է քննարկենք այդ հարցը, եթե պաշտոնական Անկարան չի կատարում Եվրամիության պահանջները», -հայտարարել է Վ.Հաբերը: