AM
12 Ապրիլ 2012 - 12:56 AMT

Միշել Պլատինին մտահոգված է EURO-2012-ի նախօրեին Ուկրաինայի հյուրանոցներում գների բարձրացմամբ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա, ընդգծել է, որ մտահոգված է Ուկրաինայի հյուրանոցներում EURO-2012-ի նախօրեին գների բարձրացմամբ:

«Մենք մի քիչ անհանգստանում ենք ուկրաինական հյուրանոցներում գների բարձրացման առիթով: Միևնույն ժամանակ կա իշխանություն, որը, կարծում եմ, կկարողանա կարգավորել այդ հարցը»,- ասել է Պլատինին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է ենթակառուցվածքի նախարար Բորիս Կոլեսնիկովին և առևտրի ու տնտեսական զարգացման նախարար Պյոտր Պորոշենկոյին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հյուրանոցներում գների անհիմն բարձրացման հարցը կարգավորելու համար, հաղորդում է championat.com-ը: