AM
12 Ապրիլ 2012 - 14:00 AMT

Ուկրաինան վճռական է տրամադրված 2022-ի Օլիմպիադան ընդունելու իրավունքի համար պայքարում

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկիրը վճռական է տրամադրված 2022-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու իրավունքի համար պայքարում:

2022-ի Օլիմպիադայի անցկացման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2013-ը: Ներկա պահին ցանկացած քաղաք կարող է հայտարարել օլիմպիադայի մայրաքաղաք դառնալու ցանկության մասին: Ուկրաինան առաջարկում է խաղերն անցկացնել Լվովում և Կարպատների շրջակայքում: