AM
19 April 2004 - 16:59 AMT

ՓԱՐԻԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

Փարիզի Կոնգրեսների պալատում սկսվել են հայազգի աշխարհահռչակ երգիչ, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի հոբելյանական համերգները: Մայիսի 22-ին լրանում է նրա 80-ամյակը, եւ այդ օրը Ֆրանսիայի հեռուստատեսության առաջին ծրագիրը ուղղիղ հաղորդում է վարելու տոնական համերգից: Հիշեցնենք, որ 2004 թվականը Ազնավուրի համար նշանակալից իրադարձություններով է սկսվել. հունվարի 1-ին Ֆրանսիայի նախագահի հրամանագրով նա դարձել է Պատվո լեգեոնի շքանշանակիր: Իսկ մարտին Փարիզի մոմե արձանների թանգարանում հայտնվել է նշանավոր երգչի կրկնօրինակը: