AM
16 Ապրիլ 2012 - 06:47 AMT

Դավիթ Նալբանդյանը 905 միավորով ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը

Ապրիլի 16-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 905 միավորով շարունակում է զբաղեցնել 49-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12670 միավորով գլխավորում է Նովակ Ջոկովիչը` Սերբիա, 2-րդ հորիզոնականում 9215 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, 3-րդ հորիզոնականում է Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 8880 միավոր:

Նալբանդյանն առայժմ հանգստանում է, իսկ ապրիլի 30-մայիսի 6 հանդես կգա Սերբիայի բաց առաջնությունում: Այնտեղ հանդես կգան 28 թենիսիստներ, այդ թվում` Ջոկովիչը, ով առաջնության գործող չեմպիոն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 366,950 եվրո: