AM
16 Ապրիլ 2012 - 08:41 AMT

Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկելու է Շինսուկե Յամանակայի դեմ մենամարտի արդյունքները

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկման հայտ է ներկայացնելու ճապոնացի Շինսուկե Յամանակայի մենամարտի արդյունքների վերաբերյալ:

Այդ մենամարտը կայացել է ապրիլի 6-ին Տոկիոյում` «Teiken gym-ում», որտեղ խաղարկվում էր WBC վարկածով չեմպիոնի գոտին:

Մենամարտն ավարտվել էր մրցավարների` հաղթանակը ճապոնացի բռնցքամարտիկին շնորհելու միաձայն որոշմամբ` 117:111, 116:112 և 116:112: Բողոքարկման պատճառը 5-րդ ռաունդում ճապոնացի բռնցքամարտիկի կատարած հարվածն է, հաղորդում է box-club.ru-ն:

Դարչինյանը կրել է իր երկրորդ պարտությունը: Մինչ այս նա 116:111, 117:110 և 120:107 հաշվով զիջել է Անսելմո Մորենոյին (Պանամա):