Մենք մտահոգված են Իրաքի պատերազմով, քանի որ ունենք այնտեղ բավականին մեծ համայնք` եւ՛ Բաղդադում եւ Բասրայում եւ քրդաբնակ շրջաններում: Այդ մասին « Media.am» տեղեկատվական կենտրոնին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով, չնայած որոշակի դժվարությունների, ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում Իրաքում մնացած հայկական համայնքային կենտրոնների հետ: «Մենք տեղեկություններ ունենք, որ Հորդանանում կա հայ ընտանքիների մեծ կուտակում, որոնք Իրաքից դուրս են եկել դեռեւս պատերազմական գործողությունները սկսվելուց առաջ: Մի քանի տասնյալ ընտանիք կա նաեւ Հալեպում, ավելի քիչ` Լիբանանում»,-ասել է Ռ.Շուգարյանը: Այդ կապակցությամբ, նրա խոսքերով, Սիրիայում Հայաստանի դեսպանը մեկնել է Հորդանան, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ հավաքի: ԱԳ փոխարտգործնախարարը հաղորդել է նաեւ մի քանի ընտանիքների մասին, որոնք դիմել են մշտական բնակություն հաստատելու համար: «Մենք պատրաստ ենք անհապաղ, անվճար երկարաժամկետ վիզաներ տրամադրել մեր հայրենակիցներին»,-հայտարարել է նա: Այժմ մենք լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունենք, որը հավաքում ենք ոչ միայն մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, այլեւ հայկական եկեղեցու եւ համայնքային կառույցների միջոցով, նշել է ՀՀ ԱԳ-ն: