AM
17 Ապրիլ 2012 - 07:13 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկը» կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն 2012թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 83, իսկ POS-տերմինալների քանակը կհասնցի 300: Այդպիսով, 2011թ. համեմատ, նրանց քանակը կավելանա համապատասխանաբար 25 և 100-ով: «Դա կապված է 2012թ. երկրում քարտային բիզնեսի ու նոր ծառայությունների ներմուծման բանկի մեծ պլանների հետ»,-հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան: «Արդեն այժմ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա հաստատում է քարտերի էմիսիայի և տրանզակցիաների ծավալների կտրուկ աճը, ինչպես նաև քարտային նոր ծառայությունների ներդրումը Հայաստանի բանկերում»,-ասել է նա:

Ռուբեն Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների կանխատեսումն այն մասին, որ 2012թ. կշարունակվի դեբետային քարտերի արտադրության ու թողարկման համար գանձվող կոմիսիոն գանձումների նվազման միտումը: