Հայաստանի թենիսի կանանց հավաքականը գտնվում է Եգիպտոսում, որտեղ մասնակցում է Fed Cup կանանց թիմային առաջնության երրորդ ենթախմբի խաղերին:
Հայաստանի ընտրանին ընդգրկված է Ա ենթախմբում, և նրա մրցակիցներն են Մարոկոյի, Իռլանդիայի, Քենիայի և Մալթայի հավաքականները:
Առաջինը հայ թենիսիստուհիները երկու մենախաղերում և մեկ զուգախաղում առավելության են հասել Քենիայի հավաքականի նկատմամբ:
Առաջին մենախաղում Աննա Մովսիսյանը հաղթել է 6:0, 6:1 հաշվով, երկրորդում` Անի Ամիրաղյանը 6:0, 6:0 հաշվով ,իսկ զուգախաղում Աննա Մովսիսյան – Նունե Խաչատրյան զույգը հաղթանակ է տոնել նույն` 6:0, 6:1 հաշվով:
Ապրիլի 17-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի կանանց թիմի հետ, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:






