ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Թոմաս Բախին և ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ դը Քեփփերին:
Քննարկվել են հարցեր, որոնք երկուստեք հետաքրքություն են ներկայացնում, ինչպես նաև հաստատվել են ՄՕԿ-ի և ՖԻԴԵ-ի միջև լավ փոխհարաբերությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՖԻԴԵ-ի բարձրագույն ղեկավարներից Ջեֆրի Բորգը, ՖԻԴԵ-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Բերիկ Բալգաբաևը, հաղորդում է chess-news.ru-ն:
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է միջազգային ֆեդերացիայի կողմից պատանեկան և սիրողական աշխարհի առաջնությունները չճանաչելու մասին տեղեկությունը: Վերջիններս «Amateur Chess Organisation-ը» մտադիր է անցկացնել Դուբայում և Փարիզում: Շախմատի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է ազգային ֆեդերացիաներին և դրանց անդամներին, որ վերոհիշյալ միջոցառումները ՖԻԴԵ-ի պաշտոնական միջոցառումներ չեն և վարկանիշային չեն համարվի:






