Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին կլինի: Այդ մասին ռուսական հեռուստաալիքին է հայտարարել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա հիշեցրել է, որ 1995 թ. Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Ժիրինովսկին համոզմունք է հայտնել, որ ժամանակի ընթացքում բոլոր երկրների խորհրդարանները եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ կծառանա այդ սարսափելի հանցագործության զոհերի սերունդներին նյութական փոխհատուցման հարցը:






