AM
28 April 2004 - 17:37 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Մերձմոսկովյան շրջանի նախկին «Պրոլետարսկայա Սլոբոդա» ֆաբրիկայի շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում 13 զոհվածների թվում են նաեւ Հայաստանի երկու քաղաքացիներ` Մոսկվայի շրջանում ժամանակավոր գրանցմամբ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 26-ին զոդման աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով: