Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հանրահավաք «Հայոց ցեղասպանություն. ոճրագործություն մարդկության դեմ» կարգախոսով: Հանրահավաքին կմասնակցեն Ռուսաստանի քաղաքական և հասարակական գործիչներ, հայտնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը: Հանրահավաքի նպատակն է դատապարտել Հայոց ցեղասպանության փաստն ու պահանջել Թուրքիայից պաշտոնապես ճանաչել այն:
Պետդուման 1995թ. ապրիլի 14-ին հատուկ հայտարարությամբ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 25-ը հայտարարեց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: