Թեննեսին, Նեբրասկան եւ Լուիզիանան միացան հայոց ցեղասպանությունը ճանաչող ամերիկյան նահանգների թվին: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում, օրերս այդ նահանգների նահանգապետերն ընդունել են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացման փաստը ճանաչող «Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա» մասին հռչակագրեր: Այսպիսով, հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 36-ի: Այդ երեք նահանգների ղեկավարության կողմից արված տվյալ քայլը մեկ անգամ եւս ընդգծում է հայոց ցեղասպանության փաստը խեղաթյուրելու Թուրքիայի փորձերի ապարդյունությունը, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Նշենք, որ մարտին նմանօրինակ հռչակագրեր էին ընդունել հինգ ամերիկյան նահանգներ` ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: