ՖԻՖԱ-ն ծրագրում է 196 միլիոն դոլար ծախսել սեփական թանգարանի կառուցման վրա, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Թանգարանը գործելու է Ցյուրիխում` ՖԻՖԱ-ի կենտրոնակայանի տակ:
ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովը հաստատել է ֆինանսական նախագիծը, մնում է միայն ստանալ քաղաքային իշխանությունների թույլտվությունը: Սպասվում է, որ թանգարանի կառուցումը թույլ կտա ավելացնել ՖԻՖԱ-ի շտաբի աշխատատեղերը` հասցնելով 380-ից 500-ի:
Թանգարանում կցուցադրվեն գավաթներ, մրցանակներ, եռաչափ անիմացիայով ֆիլմերի սրահը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքով, թանգարանը հանդիպման վայր կդառնա ողջ աշխարհի ֆուտբոլի երկրպագուների համար:






