AM
3 May 2004 - 13:37 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացվել 2 միլիոն լարի (մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնել Ջավախքի ճանապարհների վերանորոգման համար: Ըստ Վրաստանի ենթակառուցվածքների եւ զարգացման փոխնախարար Գենադի Մուրադյանի, այդքան գումարով հնարավոր կլինի թեթեւակի վերանորոգել հայ-վրացական սահմանից սկսվող Ժդանովկա -Նինոծմինդա մայրուղին, ինչպես նաեւ մի շարք ճանապարհներ, որոնք տանում են Ջավախքի գլխավոր քաղաք` Ախալքալաք: Գ.Մուրադյանը նաեւ նշել է, որ հետագայում լուրջ վերանորոգան կենթարկվեն Կարծախ-Ախալքալաք եւ Ծալկա-Նինոծմինդա ճանապարհները: Ինչպես նշում է «Ա-Ինֆո» գործակալությունը, առաջին ճանապարհի վերանորոգումը մասնավորապես պայմանավորված է Կարծախում թուրք-վրացական նոր մաքսակետ ստեղծելու ծրագրի հետ: Իսկ Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի բարենորոգումը մեծապես կկրճատի Թբիլիսիի եւ Ջավախքի, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ թուրքական սահմանի միջեւ եղած հեռավորությունը: